Եվրամիության խորհրդարանն աջակցել է միանգամյա օգտագործվող պլաստիկ առարկաների արգելքին
Եվրամիության խորհրդարանն աջակցել է միանգամյա օգտագործվող պլաստիկ իրերի արգելքին: Որոշման նպատակն է ծովերի և օվկիանոսների աղտոտման նվազեցումը:
Եվրախորհրդարանի որոշումը ենթադրում է 10 ամենահաճախ օգտագործվող պլաստի առարկայի, այդ թվում պլաստմասի ափսեների և սննդի կոնտեյներների արգելք:
Եվրահանձնաժողովի տեղեկությամբ, հաջողվում է հավաքել պլաստիկ մնացորդների միայն մեկ երրորդ մասը, իսկ մեծ մասը հայտնվում է ծովերում և օվկիանոսներում: