Եվրամիության պատվիրակությունը Զազա Գախելաձեի ապօրինի գերության երկարաձգման հարցով ԵԱՀԿ-ում արել է արտակարգ հայտարարություն
Եվրամիության պատվիրակությունը 2021 թվականի փետրվարի 11-ին, ԵԱՀԿ-ի մշտական խորհրդում հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ տեղի են ունեցել քննարկումներ, կապված Ռուսաստանի բռնազավթիչ ռեժիմի կողմից, Զազա Գախելաձեի անօրինական գերության ժամկետը ավելի քան 12 տարով երկարացնելու հետ: Եվրամիության հայտարարության մեջ կրկին արտահայտված է՝ Վրաստանի աջակցությունը և Զազա Գախելաձեին անհապաղ ազատ արձակելը: Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:
«Մենք շարունակում ենք օգտագործել տարբեր ձևաչափեր, Վրաստանում վարչական սահմանների երկայնքով բնակվող, հակամարտությունից տուժած քաղաքացիների իրավունքների ու անվտանգության իրավիճակի հարցերը քննարկելու համար: Մենք նաև կոչ ենք անում Ռուսաստանին և դե-ֆակտո իշխանություններին, որոնց աջակցում է Ռուսաստանը, զերծ մնալ որևէ նոր սադրիչ քայլերից, որոնք էլ ավելի կխորացնեն առանց այդ էլ փխրուն անվտանգության և մարդասիրական իրավիճակը տեղում:
Այս համատեքստում, Եվրամիությունը Ռուսաստանի Դաշնությանը հիշեցնում է՝ «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» գործով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2021 թվականի հունվարի 21-ի վճռի շրջանակներում իր պատասխանատվությունը», – ասված է հայտարարության մեջ: