Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ամսաթիվը հնարավոր է հետաձգվի մի քանի շաբաթով
Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ամսաթիվը հնարավոր է հետաձգվի մի քանի շաբաթով

Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ամսաթիվը հնարավոր է հետաձգվի մի քանի շաբաթով: Այս մասին եվրախորհրդարանի նախագահը հայտարարել է գերմանական «ֆունկե» հրատարակչության հետ զրույցում:

Ինչպես հայտարարել է Անտոնիո Տանիանին, կողմերը պետք է անեն հնարավորինս բացասական արդյունքից խուսափելու նպատակով:

«Մենք պետք է խուսափենք սխալներից, քաոսային բրեքսիթ առանց կոնկրետ համաձայնության»,-ասել է Եվրախորհրդարանի նախագահը:

Նրա խոսքերով, Միավորված թագավորության եվրամիությունից առանց համաձայնության դուրս գալը, լուրջ վնաս կհասցնի Մեծ Բրիտանիայի տնտեսությանը: Քաղաքական գործչի հայտարարությամբ, այդ գործողությունը նույնպես կվնասի Եվրամիությանը:

Այսօրվա դրությամբ, Մեծ Բրիտանիան Եվրամիությունը պետք է լքի 2019 թվականի մարտի 29-ին: