Եվրամիության գերագույն հանձնակատարը հայտարարում է, որ փետրվարի սկզբին կայցելի Մոսկվա և հանդիպելու է Սերգեյ լավրովի հետ
Եվրամիության գերագույն հանձնակատար Ժոզեֆ Բորելը փետրվարի սկզբին կայցելի Մոսկվա և երկրում ստեղծված իրավիճակը կքննարկի երկրի արտաքին գործերի նախարար, Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին, գերագույն հանձնակատարը հայտարարել է Բրյուսելում կայացած մինիստերիալից հետո կայացած մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով, նիստում նախարարները քննարկել են Նավալնիի շուրջ զարգացումները և Բրյուսելը կոչ է արել Մոսկվային անհապաղ ազատ արձակել ձերբակալված ընդդիմադիրին և նրա կողմնակիցներին:
«Խորհուրդը դա անթույլատրելի է համարում, դատապարտում է հանգստյան օրերին ոստիկանության կողմից ցուցաբերած դաժանությունները: Մենք Ռուսաստանին կոչ ենք անում ազատել Նավալնիին և ձերբակալված ցուցարարներին», – հայտարարել է Բորելը: