Եվրամիության երկրները ստացել են «կովիդ 19»-ի դեմ պատվաստանյութի չափաբաժինները
Եվրամիության երկրները ստացել են «կովիդ 19»-ի դեմ պատվաստանյութի չափաբաժինները: Այս մասին տեսաուղերձի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ, Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
«Այսօր առաքման օրն է, և վաղը պատվաստումները կսկսվեն ամբողջ Եվրամիության տարածքում: Պատվաստանյութը միանգամից հասանելի դարձավ բոլոր երկրներին: Մարդիկ պատվաստանյութը կստանան՝ Աթենքում, Հռոմում, Հելսինկիում, Սոֆիայում, ամենուր: Եվրոպայում պատվաստումների օրերը միասնության հետաքրքիր պահ են և հաջողված պատմություն Եվրոպայի համար: Շատ շուտով մենք կունենանք ավելի շատ պատվաստանյութեր, երբ ապացուցվի դրանց անվտանգությունն ու արդյունավետությունը: Եվրամիությունը գնել է պատվաստանյութի բավարար չափաբաժիններ, որպեսզի կարողանա պատվաստել 450 միլիոն մարդու», – հայտարարել է ֆոն Դեր Լայենը:
Եվրոպայի մասշտաբով «կովիդ 19»-ի դեմ պատվաստումները կսկսվեն վաղը ՝ դեկտեմբերի 27-ին: