Եվրամիության ցանկացած հաշվետվություն Վրաստանի համար շատ կարևոր է. Անրի Օխանաշվիլի
Խորհրդարանային մեծամասնության անդամ, Անրի Օխանաշվիլիի հայտարարությամբ, Եվրամիության ցանկացած հաշվետվություն Վրաստանի համար շատ կարևոր է, և դա այն դեպքում, երբ արդարադատության բարեփոխումների շարունակման տեսանկյունից, նրանց և իշխանությունները տեսակետները համընկնում են:
Ինչպես Օխանաշվիլին ասել է լրագրողներին, Եվրամիությունը Վրաստանի հստակ գործընկերն է և երկիրը շարունակում է համագործակցել կառույցի հետ:
«Հաշվետվությունում ասվում է, որ Վրաստանը տարածաշրջանում հանդիսանում է հուսալի և հիմնական գործընկեր, որը մատնանշում է Վրաստանում իրականացրած բարեփոխումների վրա: Խոսքը վերաբերում է նրան, որ երկիրը դրական քայլեր է ձեռնարկել արդարադատության ոլորտում: Սա շատ կարևոր է, որ Եվրամիությունը տալիս է նման գնահատական, մենք շարունակելու ենք համագործակցությունը և խորացնելու ենք մեր կապերը»,-հայտարարել է Օխանաշվիլին:
Վրաստանի կողմից Եվրամիության հետ ասոցացման պայմանագրի ընթացքի մասին հաշվետվությունը հրապարակվել է երեկ:
Հեղինակ -
Edgar Barsegyan