Եվրամիության արտաքին գործողությունների ծառայությունը Վրաստանի գերագույն դատարանի դատավորների ընտրության կապակցությամբ տարածել է հայտարարություն
Եվրամիության արտաքին գործողությունների ծառայությունը Վրաստանի գերագույն դատարանի դատավորների ընտրության վերաբերյալ տարածում է հայտարարություն:
«Սեպտեմբերի 30-ին Վրաստանի խորհրդարանը ընդունեց օրենսդրական փոփոխություններ, որոնք նպատակ ունեն վերանայել գերագույն դատարանի դատավորների ընտրության գործընթացը: Եվրամիությունը և այլ դիտորդներ բազմիցս մտահոգություն են հայտնել ընտրության գործընթացում առկա թերությունների կապակցությամբ: Ցավոք, Վրաստանի խորհրդարանը չսպասեց Վենետիկի հանձնաժողովի անհրաժեշտ եզրակացության հրապարակմանը այս օրենսդրության վերաբերյալ, որը նա անձամբ էր պահանջում և որը սպասվում էր առաջիկա օրերին: Դա ձեռքից բաց թողնված հնարավորություն էր, որ այդ գործընթացի հանդեպ բարձրանար հասարակության վստահությունը:
Եվրամիությունը կգնահատի օրենսդրությունը և դրա արդյունքները Վենետիկի հանձնաժողովի ապագա եզրակացության նախատեսմամբ կսպասի, որ Վրաստանը ընտրության գործընթացի կանոնները կքննարկի ենետիկի հանձնաժողովի հանձնարարականների լույսի ներքո:
Դատական համակարգում էթիկայի և բարեխճության բարձրագույն չափանիշների պաշտպանությունը առանցքային են Վրաստանի վստահելիության համար՝ նրա քաղաքացիների և միջազգային գործընկերների աչքերում, ինչպես նաև Եվրամիություն-Վրաստան գործընկերության զարգացման համար»,- ասված է Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության հայտարարության մեջ: