Եվրամիության արտաքին գործերի խորհուրդը դեկտեմբերի 7-ին քննարկելու է Վրաստանի խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը
Եվրամիության արտաքին գործերի խորհուրդը դեկտեմբերի 7-ին քննարկելու է Վրաստանի խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը: Այս մասին տեղեկատվությունը հրապարակված է Եվրամիության կայքում:
Պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ ընթացիկ հարցերի համաձայն, խորհուրդը գնահատելու է միջազգային վերջին զարգացումները, ներառյալ Վրաստանի խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին, Թուրքիային, Վենեսուելայի խորհրդարանական ընտրություններին և մարդու իրավունքներին վերաբերող հարցեր: Դրանից հետո նախարարները մտքեր կփոխանակեն տրանսատլանտյան հարաբերությունների մասին, կսահմանեն Եվրամիության և ԱՄՆ-ի համագործակցության հետագա գերակայությունները:
Խորհուրդը քննարկում կանցկացնի ռազմավարական ինքնավարության վերաբերյալ, որտեղ նախարարները մտքեր կփոխանակեն Եվրամիության դիմադրողականությունը բարձրացնելու վերաբերյալ:
Արտաքին գործերի խորհրդի նիստը վարելու է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերում գերագույն ներկայացուցիչ, Ջոզեֆ Բորելը: