Եվրամիության արտաքին գործերի նախարարները չորս ռուս բարձրպաշտոնյաի դեմ համաձայնել են պատժամիջոցների մասին
Եվրամիության արտաքին գործերի նախարարները համաձայնել են պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի բարձրաստիճան չորս պաշտոնյաների նկատմամբ:
Այս մասին հայտնում է «Ռոյտերը»`հիմնվելով դիվանագիտական աղբյուրի վրա:
տարածված տեղեկատվությամբ, 27 երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը անուններ չեն նշվել, բայց դիվանագետները ասում են, որ պատժամիջոցների թիրախում կլինեն՝ Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավարը (որը հետաքննում է խոշոր հանցագործությունները), բանտերի տնօրենը, Ռուսաստանի Ազգային գվարդիայի ղեկավարը և գլխավոր դատախազը: