Եվրամիության անդամ երկրների հետ սահմանների բացման վերաբերյալ, Վրաստանի կառավարությունը վարում է անհատական բանակցություններ
Եվրամիության կողմից 15 անվտանգ երկրի ցուցակում Վրաստանը ներառելուց հետո, կառավարությունը Եվրամիության անդամ երկրների հետ վարում է անհատական բանակցություններ,- սահմանների բացման և պարբերական չվերթների կապակցությամբ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան այսօր անց է կացրել հերթական հանդիպում:
Կառավարության ղեկավարը նշել է, որ այսպես կոչված կանաչ երկրների ցուցակում Վրաստանի ընդգրկումը, Եվրոմիության հետ սերտ համագործակցության ևս մեկ հաստատում է և այն հաջողության ճանաչումը, որը Վրաստանի իշխանությունները և վրաց ժողովուրդը գրանցել են համավարակի դեմ պայքարում:
Ինչպես ասում են վարչապետի մամուլի ծառայությունում, հաջորդ փուլը Եվրամիության երկրների հետ անհատական բանակցություններն են, որի ընթացքում Վրաստանի կառավարությունը մանրամասն աշխատում է բոլոր այն գործընթացների շուրջ, որոնք անհրաժեշտ են ճանապարհորդության դեպքում: