Եվրահանձնաժողովում համոզված են, որ Իտալիայում անց կացված խորհրդարանական ընտրություններինց հետո, հնարավոր կլինի կազմավորել կայուն կառավարություն
Եվրահանձնաժողովում համոզված են, որ Իտալիայում անց կացված խորհրդարանական ընտրություններինց հետո, հնարավոր կլինի կազմավորել կայուն կառավարություն: Reuters-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի մամլո խոսնակ Մարգարիտիս Սխինասը: Ինչպես Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը ասել է Բրյուսելում կայացած մամլո ասուլիսի ժամանակ, Եվրահանձնաժողովում համոզված են, որ Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան կկարողանա ապահովել կայուն կառավարության կազմավորման գործընթացը:
«Մենք համոզված ենք, որ Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան կկարողանա ապահովել կայուն կառավարության կազմավորման գործընթացը: Այս պահին Իտալիան ունի կառավարություն, որը ղեկավարում է վարչապետ Ջենտիլոնին, որի հետ ունենք սերտ համագործակցություն»,-հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը:
Իտալիայի երկու պալատների ընտրություններում էլ ձայների 37 տոկոս է հավաքել աջակենտրոն կոալիցիան, երկրորդ տեղում է «5 աստղերի շարժում»-ը՝ 30 տոկոսով, հաղորդում է երկրի Ներքին գործերի նախարարությունը՝ Սենատի ընտրությունների քվեաթերթիկների և Պատգամավորների պալատի ընտրությունների քվեաթերթիկների համապատասխանաբար 21 և 4 տոկոսերի հաշվարկից հետո։
Պատգամավորների պալատում աջակենտրոն կոալիցիան, բաղկացած «Առաջ, Իտալիա», «Լիգա» և «Իտալիայի եղբայրություն» կուսակցություններից, հավաքում է ձայների 37,17 տոկոսը։
«Լիգան» (20 տոկոս) անսպասելիորեն առաջ է անցել «Առաջ, Իտալիա»-ից (12,9 տոկոս)։
«5 աստղերի շարժում»-ը ստացել է ձայների 29,8 տոկոսը, իսկ ներկայումս իշխող ձախակենտրոն կուսակցությունը՝ 25,1 տոկոս։
Սենատի ընտրություններում աջակենտրոնները ստացել են 36,85 տոկոս, «5 աստղերի շարժում»-ը 30,4 տոկոս, իսկ ձախակենտրոն կուսակցությունը՝ 25,1 տոկոս։
Հեղինակ -
Edgar Barsegyan