Եվրահանձնաժողովը Ուկրաինային հատկացրել է 1,5 միլիարդ եվրո՝ որպես մակրոֆինանսական օգնության հերթական տրանշ
Եվրահանձնաժողովը Ուկրաինային հատկացրել է 1,5 միլիարդ եվրո՝ որպես մակրոֆինանսական օգնության հերթական տրանշ

Եվրահանձնաժողովը 1,5 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային որպես մակրոֆինանսական օգնության հերթական տրանշ,- այս մասին սոցցանցում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը դատապարտել է Ռուսաստանի հարվածները Ուկրաինայի հացահատիկի պահեստավորման և արտահանման ենթակառուցվածքին և նշել, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային։

«Ես խստորեն դատապարտում եմ Ռուսաստանի հարձակումները ուկրաինական հացահատիկի պահեստավորման և արտահանման ենթակառուցվածքների վրա։ Քանի որ Ռուսաստանը շարունակում է իր անխնա պատերազմը, մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային: Այսօր մենք ևս 1,5 միլիարդ եվրո ենք հատկացրել պետությանը գործելու և ենթակառուցվածքների վերականգնման համար։ Կլինի ավելին»,- գրել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Ուկրաինան հունվարին ստացել է 3 մլրդ եվրոյի առաջին տրանշը 18 մլրդ եվրոյի մակրոֆինանսական օգնությունից։