Եվրահանձնաժողովը նախատեսում է լրացուցիչ հինգ միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային

10:11, 06.09.2022

Եվրահանձնաժողովը հանդես կգա Ուկրաինային մակրոֆինանսական օգնության տեսքով լրացուցիչ հինգ միլիարդ եվրո հատկացնելու առաջարկով։ Այս մասին «Թվիթեր» սոցիալական ցանցում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ հանդիպումից հետո։

«Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կրկին կարիք ունի մեր անսասան աջակցության։ Մինչ այժմ հատկացված 10 միլիարդ եվրոյի հետ մեկտեղ, այս շաբաթ մենք կառաջարկենք հավելյալ 5 միլիարդ եվրո՝ մակրոֆինանսական օգնության տեսքով»,- «Twitter»-ում գրել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Դենիս Շմիգալը սեպտեմբերի 5-ին Բրյուսելում հանդիպել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ՝ Ուկրաինա-ԵՄ Ասոցացման խորհրդի շրջանակներում։ Հանդիպումից հետո Շմիգալը նշել է, որ Ուկրաինան հոկտեմբերի 1-ից ավելի հեշտ մաքսային ռեժիմ կունենա Եվրամիության հետ։ Նա շնորհակալություն է հայտնել Ուրսուլա ֆոն դեր Լեյենին Ուկրաինայի օգնության հարցերում շարունակական ներգրավվածության համար։

Նմանատիպ