Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է դադարեցնել ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի տարածքով
Եվրամիությունը պատրաստ է դադարեցնել ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի տարածքով. Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը։ Տեղեկությունը տարածում է «Deutsche Welle»-ն։
Եվրահանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ եվրոպական ենթակառուցվածքը բավական ճկուն է երրորդ երկրներից գազը Կենտրոնական և Արևելյան Եվրոպա այլընտրանքային ուղիներով հասցնելու համար։
Եվրահանձնաժողովը հայտնել է, որ ավելի քան մեկ տարի աշխատել է ԵՄ անդամ երկրների հետ՝ այլընտրանքային սխեմաների նախապատրաստման համար: Նրանք հավելել են, որ Եվրոպայի գազային ենթակառուցվածքն ուժեղացել է LNG ներմուծման զգալի հզորությունների շնորհիվ։
Եվրահանձնաժողովը նաև նշել է, որ վերջին տարիներին էներգաարդյունավետության բարձրացման և էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման ընդլայնմանն ուղղված միջոցառումները նույնպես ամրապնդել են գազի մատակարարման հուսալիությունը։