Եվրահանձնաժողովը դեմ է տնտեսական օգնություն ցուցաբերել Թուրքիային
Եվրահանձնաժողովը դեմ է տնտեսական օգնություն ցուցաբերել Թուրքիային

Եվրահանձնաժողովը դեմ է տնտեսական օգնություն ցուցաբերել Թուրքիային: Այս մասին հայտարարել է Ընդլայնման հարցերում եվրահանձնակատար Յոհաննես Հանը: Նրա խոսքով, Անկարան պետք է վարի լուրջ արժութային քաղաքականություն և պաշտպանի ժողովրդավարական սզկբունքները, իսկ արտաքին օգնության անհրաժեշտություն նա չունի:

Հանի հայտարարությամբ, Թուրքիան կանգնած է կարևոր ներքին քաղաքական մարտահրավերների առջև և Եվրամիության վարկային ծրագրերը նրան դրական արդյունք չեն բերի:

Եվրահձնակատարի խոսքով, Թուրքիային առաջին հերթին անհրաժեշտ է անկախ ազգային բանկ և լուրջ վարկային քաղաքականություն: Հանը հույս է հայտնում, որ Թուրքիայի նկատմամբ վստահությունը կվերականգնվի և այդ դեպքում եվրոպական ընկերությունները Թուրքիայում կավելացնեն ներդրումները:

Թուրքիայում ստեղծված բարդ տնտեսական իրավիճակն է լինելու գլխավոր թեման, որը Թուրքիայի առաջնորդը քննարկելու է սեպտեմբերի 27-29-ին՝ Գերմանիայում նախատեսված այցի ժամանակ: Էրդողանը հայտարարել է, որ Գերմանիայի հետ հարաբերությունների բարելավումը Անկարայի շահերում է: