Եվրահանձնակատար Յոհաննես Հանը կայցելի Վրաստան
Եվրահանձնակատար Յոհաննես Հանը կայցելի Վրաստան

Սեպտեմբերի 3-4-ին, Վրաստան է ժամանելու Եվրոպական դրացիական քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, եվրահանձնակատարի այցի շրջանակներում Թբիլիսիում պաշտոնապես բացվելու է «Արևելյան գործընկերության» եվրոպական դպրոցը:

Նրանց տեղեկությամբ, հատկանշական է, որ «Արևելյան գործընկերության» եվրոպական դպրոցը Եվրամիության աննախադեպ նախագիծն է: Այն առաջին դպրոցն է, որը հիմնադրվում է Եվրամիության երկրների սահմաններից դուրս: Այն նախատեսված է «Արևելյան գործընկերության» երկրների ավարտական դասարանի աշակերտների համար և նրանց առաջարկում է միջազգային մակարդակով ճանաչված եվրոպական որակի կրթական ծրագրեր: Դպրոցն ավարտելուց հետո աշակերտները կստանան եվրոպական մակարդակ ունեցող միջազգային բակալավրի դիպլոմ:

Աշակերտները կընտրվեն Արևելյան գործընկերության վեց երկրներից, համապատասխան մրցույթի պայմաններով: 2018-2019 ուսումնական տարվա համար արդեն ընտրվել է 30 աշակերտ:

Եվրահանձնակատարի և Վրաստանի կրթության և գիտության նախարարության ընտրությամբ, «Արևելյան գործընկերության» եվրոպական դպրոցը նախնական փուլում տեղակայվելու է «Նոր դպրոց» մասնավոր դպրոցի բազայում: «Արևելյան գործընկերության» եվրոպական դպրոցի նոր շենքը կառուցվելու է Վրաստանի կառավարության և Թբիլիսիի քաղաքապետի համագործակցությամբ հատկացված հողամասի վրա:

Այցի շրջանակներում Յոհաննես Հանը հանդիպումներ է անցկացնելու Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլու, վարչապետ Մամուկա Բախտաձեի և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ: