Եվրահանձնակատար Ապոստոլոս Ցիցիպոստասը նշում է, որ եթե Հորմուզի նեղուցը շուտով չբացվի, դա աղետալի հետևանքներ կունենա աշխարհի համար
Տրանսպորտի հարցերով եվրահանձնակատար Ապոստոլոս Ցիցիպոստասը հայտարարել է, որ եթե Հորմուզի նեղուցը մոտ ապագայում չբացվի, դա աղետալի հետևանքներ կունենա աշխարհի համար։
Այս մասին հաղորդում է «EurActiv»-ը։
Ցիցիպոստասի խոսքով՝ Իրանում շարունակվող պատերազմի պատճառով վառելիքի պակասը կազդի տրանսպորտի բոլոր տեսակների վրա։
Նա ասել է, որ «Եվրոպայի որոշ մասերում առևտրային ինքնաթիռների վառելիքի մատակարարումները ճնշման տակ են», չնայած եվրահանձնակատարը նշել է, որ վառելիքի պակասի «փաստացի ապացույցներ» չկան։
«Եվրոպան ունի արտակարգ պահուստներ, որոնք կարող են օգտագործվել անհրաժեշտության դեպքում։ Այս փուլում շուկան հաղթահարում է այս ցնցումը», – ասել է եվրահանձնակատարը։
Նա նաև ասել է, որ եթե իրավիճակը վատթարանա, Եվրահանձնաժողովը պատրաստ է ժամանակավորապես փոխել իր կանոնակարգերը։
«Հորմուզի նեղուցի շրջափակումը հստակ հիշեցում է այն մասին, թե ինչու մենք պետք է արագացնենք անցումը այլընտրանքային վառելիքի։ Եվրամիությունը պետք է դառնա էներգետիկ առումով անկախ», – ասել է եվրահանձնակատարը։