Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հրամայել է զինվորական հրամանատարներին պատրաստվել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ նոր բախման

18:50, 31.10.2026

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հրամայել է բարձրաստիճան զինվորական հրամանատարներին պատրաստվել Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ նոր բախման։

Նա ասել է, որ Թեհրանը պատրաստ է պատասխան միջոցներ ձեռնարկել իր թշնամիների դեմ։

«Մենք պետք է անհապաղ, արդյունավետ արձագանքով դիմակայենք բոլոր մակարդակի և տեսակի սպառնալիքներին՝ անկախ աշխարհագրական սահմանափակումներից», – ասել է Խամենեին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, բանակի և զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարներին։

Բացի այդ, Խամենեին հրամայել է զինվորականներին թարմացնել պոտենցիալ թիրախների ցուցակները, որպեսզի Միացյալ Նահանգների և Իսրայելի «բոլոր տեսակի նյութական և ոչ նյութական ակտիվները» «լինեն զինված ուժերի հասանելիության սահմաններում»։

Գերագույն առաջնորդը նաև կոչ է արել զինվորականներին բարելավել իրենց կարողությունները՝ օգտագործելով նոր տեխնոլոգիաներ։

«Եթե թշնամիները վերսկսեն ռազմական կամ ահաբեկչական հարձակումները, Իսլամական Հանրապետության զինված ուժերն ու իրանական ազգն են որոշելու դրանց դադարեցման ժամանակն ու պայմանները», – ասել է Խամենեին։

Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, Խամենեիի հայտարարության մեջ չի նշվել նրա հանդիպման ամսաթիվը կամ վայրը, չնայած սա առաջին անգամն է, որ նա հավաքում է իր բարձրաստիճան զինվորական հրամանատարներին որպես պետության ղեկավար։ Նա հանրությանը չի հայտնվել այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները և Իսրայելը փետրվարին պատերազմ սկսեցին Իրանի դեմ։

Ձեր տեղեկության համար, այս շաբաթ Wall Street Journal-ը հաղորդել է, որ Միացյալ Նահանգները զգուշացրել է Պարսից ծոցի երկրներին պատրաստվել Իրանի դեմ նոր հարվածների միջանկյալ ընտրություններից հետո։ Fox-ի տվյալներով՝ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը նախագահ Դոնալդ Թրամփին տեղեկացրել է հնարավոր ռազմական տարբերակների մասին։

Նմանատիպ