Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի մարդու իրավունքների հանձնակատարների միջև լավ հարաբերություններ են հաստատվել

19:04, 31.10.2026

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարի և Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպանի միջև լավ հարաբերություններ են հաստատվել։

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Պեսկովը նշել է, որ Յանա Լանտրատովայի և Դմիտրի Լյուբինեցի միջև վստահության վրա հիմնված հարաբերությունները կարևոր են մարդու իրավունքների պաշտպանների համար։

«Նրանք լավ երկխոսություն են հաստատել։ Սա շատ կարևոր է։ Նրանք աստիճանաբար սկսում են վստահել միմյանց։ Սա հեշտացնում է նրանց աշխատանքը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում», – նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։

Նմանատիպ