Եվգենի Պրիգոժին. «Վագների» մարտիկներն Ուկրաինայում մահանում են զենքի բացակայության պատճառով, քանի որ ռուսական ռազմական ղեկավարությունը գիրանում է իր աշխատասենյակներում
Եվգենի Պրիգոժին. «Վագների» մարտիկներն Ուկրաինայում մահանում են զենքի բացակայության պատճառով, քանի որ ռուսական ռազմական ղեկավարությունը գիրանում է իր աշխատասենյակներում

«Վագների» մարտիկներն Ուկրաինայում մահանում են զենքի բացակայության պատճառով, քանի որ ռուսական ռազմական ղեկավարությունը գիրանում է իր աշխատասենյակներում,- ասել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը։

«Վագների» ղեկավարի խոսքով՝ մարտիկները զենքի 70 տոկոս պակաս ունեն։

«Սրանք «Վագների» տղաներն են, ովքեր այսօր մահացել են։ Լսեք, այ սրիկաներ, սրանք ինչ-որ մեկի հայրերն ու ամուսիններն են։ Այն տականքները, ովքեր մեզ չեն զինում, դժոխքում են լինելու։ Մենք զինամթերքի 70 տոկոս պակաս ունենք: Շոյգու, Գերասիմով, որտե՞ղ է զինամթերքը: Նայեք նրանց։ Եթե ​​դուք մեզ սովորական քանակությամբ զինամթերք տաք, ապա դրանց թիվը հինգ անգամ պակաս կլինի»,- ասել է Եվգենի Պրիգոժինը։