ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ. Մենք կոչ ենք անում Վրաստանի խորհրդարանի անդամներին ցուցաբերել խիզախություն և չհաղթահարել նախագահի վետոն
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ. Մենք կոչ ենք անում Վրաստանի խորհրդարանի անդամներին ցուցաբերել խիզախություն և չհաղթահարել նախագահի վետոն

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադրիեն Ուոթսոնն սոցիալական ցանցում արձագանքել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից  «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վետոին։

«Ուրախ եմ, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտպանում է Վրաստանի եվրաատլանտյան ապագան՝ վետո դնելով օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա։ Կոչ ենք անում խորհրդարանի անդամներին ցուցաբերել նույն քաջությունը և չհաղթահարել նրա վետոն»,- գրել է Ադրիեն Ուոթսոնը։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո է դրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա։