Եթե խորհրդարանը վերջնականապես չի չեղարկի մանդատները և փոխզիջման չի գնա ընդիմության հետ, գարունը շատ թեժ կլինի. Մամուկա Խազարաձե
Եթե խորհրդարանը վերջնականապես չի չեղարկի մանդատները և փոխզիջման չի գնա ընդիմության հետ, գարունը շատ թեժ կլինի. Մամուկա Խազարաձե

«Լելոյի» առաջնորդ Մամուկա Խազարաձեի խոսքով, «Վրացական երազանքը» լուրջ քաղաքական պատասխանատվություն է ստանձնում:

Կեղծված ընտրությունների ֆոնին 48% ստացած կուսակցությունը, հրաժարվում է ներգրավվել քաղաքական գործընթացներում ընտրողների 52%-ին, սա է ապակայունացման ճանապարհը:

«Վրացական երազանքը» կշարունակի աշխատանքը միակուսակցական խորհրդարանում: Այսօր մենք լսեցինք, որ մեկ շաբաթից նրանք պատրաստվում են վերացնել մանդատները: Մենք այս ամենի ֆոնին նկատում ենք հետևյալ պատկերը. Կեղծիքի պայմաններում 48% ստացած «Վրացական երազանք» կուսակցությունը լուրջ քաղաքական պատասխանատվություն է ստանձնում, որ հրաժարվում է քաղաքական գործընթացներին ներգրավվել ընտրողների 52%-ին : Սա է ապակայունացման ուղին: Նրանք ընտրում են միակուսակցական խորհրդարան: Սա նշանակում է, որ երկիրը խորը ճգնաժամի մեջ է մտնում:

Մենք հասել ենք համամասնական ընտրությունների, թեկուզ մասամբ, բայց միևնույն է: Ժամանակը կգա նաև  արտահերթ ընտրությունների համար: Երկրն այլ լուծում չունի: «Երազանքը» չի կարող միայնակ ներկայացվել Վրաստանի խորհրդարանում: Այս խորհրդարանը ոչ լեգիտիմ կլինի, առաջին հերթին, վրաց ժողովրդի, ապա մեր օտարերկրյա ընկերների ու գործընկերների համար:

Ի՞նչ է անելու խորհրդարանը: Սա կլինի վերջին ակորդը ընդդիմության և իշխող կուսակցության համար: Եթե խորհրդարանը վերջնականապես չի չեղարկի մանդատները և փոխզիջման չի գնա ընդիմության հետ, գարունը շատ թեժ կլինի», – հայտարարել է Մամուկա Խազարաձեն:

«Լելո» -ի առաջնորդի հայտարարությունը տարածում է կուսակցության մամուլի ծառայությունը: