Եթե Վրաստանի համար դաշինքին անդամագրվելու գինը կլինի Աբխազիայից կամ Օսիայից հրաժարվելը, ապա երկիրը չի ընտրի այս ճանապարհը. Լյուկ Կոփ

«Հետագա գագաթնաժողովի համար կարևոր է, որ ՆԱՏՕ-նքը մնա Վրաստանի դաշինքին ինտեգրվելու հավատարիմը: Դաշինքը պետք է գտնի ճանապարհ, որ ուղարկի վրաց ժողովրդին քաղաքական ազդանշան, որ Վրաստանը կարևոր երկիր է ՆԱՏՕ-ի համար»,-այսպես է արձագանքել ՆԱՏՕ-ի 2018 թ. գագաթնաժողովին Heritage Foundation-ի քաղաքական տեսուչ Լյուկ Կոփը, ով Վրաստան է ժամանել  ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունների մասին սեփական տեսակետի շնորհանդեսով:

Ինչպես փորձագետը ասել է առաջին ալիքի հետ զրույցում, Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամագրվելու տեսանկյունից կանգնած է ճիշտ ուղղու վրա, որին աջակցում է Ամերիկայի Միացյալ Նահանգները:

«Հետագա գագաթնաժողովի համար կարևոր է, որ ՆԱՏՕ-նքը մնա Վրաստանի դաշինքին ինտեգրվելու հավատարիմը: Դաշինքը պետք է գտնի ճանապարհ, որ ուղարկի վրաց ժողովրդին քաղաքական ազդանշան, որ Վրաստանը կարևոր երկիր է ՆԱՏՕ-ի համար, հակառակ դեպքում ժողովուրդը այլևս չի վստահի դաշինքին»,- ասել է  Լյուկ Կոփը:

 

Ինչպես նշել է Կոփը, նա հիացած է Վրաստանի հպարտության և լավատեսության ալիքով:

«Ինձ հիացնում է Վրաստանի հպարտության և լավատեսության ալիքը: Վրաստանու ունի շատ մեծ պատմություն, և նրա պատմությունը ավելի հին է քան ունի ՆԱՏՕ-ն, երկիրը կշարունակի իր պատմությունը նույնիսկ ՆԱՏՕ-ից հետո: Եթե Վրաստանի համար դաշինքին անդամագրվելու գինը կլինի Աբխազիայից կամ Օսիայից հրաժարվելը, ապա երկիրը չի ընտրի այս ճանապարհը: Սա այն է ինչ առաջարկում եմ ձեզ կամ էլ պետք է առաջարկի ՆԱՏՕ-ն»,-նշել է փորձագետը:

Լյուկ Կոփը այն հաշվետվության հեղինակն է, որը անցած շաբաթ Վրաստանի արտաքին քաղաքականության շուրջ առաջացրել է բանավեճ: