Եթե տեղի բնակչությունը չի ցանկանում, «Նամախվան ՀԷԿ»-ի նախագիծը չպետք է իրականացվի. Լևան Վասաձե
Եթե տեղի բնակչությունը չի ցանկանում, «Նամախվան ՀԷԿ»-ի նախագիծը չպետք է իրականացվի. Լևան Վասաձե

«Միություն, Ինքնություն, Հույս» հասարակական շարժման հիմնադիր, Լևան Վասաձեի հայտարարությամբ, ինքը սատարում է «Նամախվան ՀԷԿ»-ի դեմ բողոքողներին և կարծում է, որ նման նախագծերը չպետք է իրականացվեն առանց տեղի բնակչության համաձայնության:

Ըստ նրա, ռազմավարական, էներգետիկ օբյեկտների կառավարման փաթեթը պետք է պատկանի պետությանը:

«Ես եկել եմ աջակցելու Ռիոնի կիրճի բնակչության բողոքին: Կարծում եմ, որ նախագիծը չպետք է իրականացվի այս ձևով, ինչպես ես արդեն ասել եմ հրապարակավ: Իմ կարծիքով, ցանկացած նման ծրագրի իրականացման առաջին պայմանը տեղի բնակչության համաձայնությունն է նախագծին, ցանկացած ձևով:

Այսինքն, եթե տեղացիները դա չեն ցանկանում, նախագիծը չպետք է կյանքի կոչվի: Երկրորդ. Կարծում եմ, որ նման ռազմավարական, էներգետիկ օբյեկտների վերահսկիչ փաթեթը պետք է պատկանի մեր պետությանը: Ես հանդես եկա մի առաջարկով, որ, իմ կարծիքով, պետք է ստեղծվի հանրային հանձնաժողով, որում ընդգրկված կլինեն Ռիոնիի բնակչությունը, օտարերկրյա ընկերությունների ներկայացուցիչներ և մասնագետներ, որպեսզի գտնենք այս ուղղությամբ կառուցողական լուծում: Իշխանությունների որդեգրած դիրքորոշումը, որը անտեսում է բնակչության բողոքը և ոչ մի երկխոսության մեջ չի մտնում, դեռ փորձում է կառուցել, դա ճիշտ չէ», – հայտարարել է Լևան Վասաձեն Թբիլիսիի Հանրապետության հրապարակում, որտեղ ընթանում է ՀԷԿ-ի շինարարության դեմ ցույցը:

Հանրահավաքը կարող եք դիտել ուղիղ հեռարձակմամբ, Վրաստանի առաջին ալիքի կայքում: