Եթե շրջանակի մեջ է մեկից ավելի թեկնածուի համար, գծված են բոլոր թեկնածուները, ոչ ոքի համարը շրջանակի մեջ չէ, նման քվեաթերթիկները համարվում են անվավեր

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկությամբ, երկրի մասշտաբով բոլոր ընտրատեղամասերը բացվել են 08:00-ին: Որևէ տիպի խափանման մասին ԿԸՀ տեղեկություն չի մտել: Ընտրական վարչությունում մեկնաբանում են, որ երկրի մասշաբով քվեարկության գործընթացն իրականացվում է խաղաղ միջավայրում: Ինչ վերաբերում է քվեարկության գործընթացին, ԿԸՀ-ի տեղեկությամբ, բոլոր ընտրատեղամասերում փակցված է քվեարկության համապատասխան հրահանգը, այդ թվում, քվեաթերթիկի լրացման կարգը:

«Ընտրողին տրվում է մեկ քվեաթերթիկ, որում նա պետք է շրջանակի մեջ վերցնի իր համար ցանկալի միայն մեկ թեկնածուի համարը: Այն դեպքում, եթե շրջանակի մեջ է մեկից ավելի թեկնածուի համար, գծված են բոլոր թեկնածուները, ոչ ոքի համար շրջանակի մեջ չէ, նման քվեաթերթիկները համարվում են անվավեր»,- մեկնաբանել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո խոսնակ Անա Միքելաձեն՝ հատուկ մամլո ասուլիսին: