Եթե որևէ մեկը փորձի Չինաստանից առանձնացնել Թայվանը, Պեկինը կկիրառի զինված ուժերը. Չինաստանի ՊՆ

Եթե որևէ մեկը փորձի Չինաստանից առանձնացնել Թայվանը, Պեկինը կկիրառի զինված ուժերը,- այս մասին հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարարը:

Վեյ Ֆենգեի խոսքով, չնայած անհամաձայնությանը, Չինաստանը կայուն պաշտպանում է խաղաղության պարտականությունը և չի ներգրավվի զինված մրցմանը կամ ռազմական էքսպանսիային:

«Չինաստանի ռազմական ոլորտն ուղղված է խաղաղ զարգացմանը: Չինաստանում սիրում և գնահատում ենք խաղաղությունը, հենց դա մեր կառավարության քաղաքականությունը: Չինաստանը երբեք չի դառնա ռազմական վտանգ այլ երկրների համար: Չնայած մեր զարգացման մակարդակին, չենք ձգտում գերիշխանության»,- նշել է Չինաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավարը:

Չինաստանը չի ճանաչում Թայվանի անկախությունը և համարում է անբաժան մաս: Իր հերթին, Թայվանը չի ճանաչում Չինաստանի կենտրոնական իշխանությունը: