Եթե որևէ մեկը գտնում է, որ Վրաստանում մամուլը 2017 թվականին նույն վիճակում էր, ինչպիսին 2009-ին էր, ապա նրան մտցրել են թյուրիմացության մեջ. Վասիլ Մաղլափերիձե
Եթե որևէ մեկը գտնում է, որ Վրաստանում մամուլը 2017 թվականին նույն վիճակում էր, ինչպիսին 2009-ին էր, ապա նրան մտցրել են թյուրիմացության մեջ,-այսպես է մեկնաբանել առաջին ալիքի գլխավոր տնօրեն Վասիլ Մաղլափերիձեն, Freedom House-ի հաշվետվությունը, որի համաձայն Վրաստանում մամուլի անկախության 2017 թվականի ցուցանիշը հավասարվել է 2009-2012 թթ.. ցուցանիշին:
Ինչպես նշել է Վասիլ Մաղլափերիձեն, Freedom House-ը հարգարժան կազմակերպություն է, սակայն այն անձը, որը լրատվություն է փոխանցել Freedom House-ին, չի պատկերացնում իրականությունը:
Չեմ ասի թե ինչ վիճակում էր մամուլը, չեմ ցանկանում հիշել հեռուստատեսություններ ներխուժելը, այն թե ինչպես էին վնասում անտենաները, թե ինչպես էին հիմնական մամլո հնարավորությունները փոխանցում միանման լրատվություն և այլն,-հայտարարել է Մաղլափերիձեն:
Ինչ վերաբերում է առաջին ալիքի անկախության ցուցանիշին, ապա Վասիլ Մաղլափերիձեն հայտարարել է, որ առաջին ալիքի աշխատակիցները օգտվում են նույն անկախությամբ, ինչպիսին ունեն եվրոպական երկրների լրագրողները:
Freedom House-ի հաշվետվության մեջ 2017 թվականի մամուլի անկախության ցուցանիշը հավասարված է 2009 թվականի ցուցանիշին:
Հեղինակ -
Edgar Barsegyan