Եթե որևէ մեկը գլուխը կախ կանգնած էր Ռուսաստանի առջև դա Գրիգոլ Վաշաձեն է. Արչիլ Թալակվաձե
Խորհրդարանային մեծամասնության լիդեր, Արչիլ Թալակվաձեն խորհուրդ է տալիս «Ազգային շարժում» կուսակցությանը, խմբակցության նիստին արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի փոխարեն, կանչել Գրիգոլ Վաշաձեին:
Խորհրդարանի լիագումար նիստին Արչիլ Թալակվաձեն «Ազգային շարժման» անդամներին հիշեցրել է Գրիգոլ Վաշաձեի Ռուսաստանի իշխանություններին հղած նամակը և նշել, որ եթե որևէ մեկը ճանաչել է իր պարտությունը, ապա դա Գրիգոլ Վաշաձեն է:
«Չնայած նրան, որ այսօր տիկին Սամադաշվիլին ուներ հրաշալի ելույթ, որը համապատասխանում էր խորհրդարանային ժողովրդավարության բոլոր չափանիշներին, նույն բանը ցավոք չեմ կարող ասել պարոն Վաշաձեի ասուլիսի մասին: Ցանկանում եմ պատասխանել Գիորգի Կանդելակիին և ասել, որ Գրիգոլ Վաշաձեի հայտարարությունները անհիմն էին և չեն ծառայում երկրի շահերին: Համապատասխանաբար ձեռքերը ուղղել մեր դեմ, մեծ սխալ է, դուք մշտապես ցանկանում եք ստանալ պատասխաններ, սակայն լավ կլիներ սկզբում առաջադրեիք հարցեր, ապա պատասխաններ ստանալուց հետո նոր կազմակերպեիք այն խայտառակ մամլո ասուլիսը»,-ասել է Արչիլ թալակվաձեն:
Պատգամավորի խոսքերով, Ժնևյան բանակցությունների հերթական փուլի ընթացքում քննարկվելու է Վրաստանի տարածքից զորքերի դուրս բերման հարցը:
«Հավանաբար հիմնական հարցը այն է, թե ինչ է քննարկվելու Ժնևյան բանակցություններին, ասեմ, որ քննարկվելու է այն հարցը, որ մենք ստանանք անվտանգության երաշխիքներ և, որ միջազգային մեխանիզմները սկսեն գործել բռնազավթված տարածաշրջաններում: Սա է լինելու հիմնական հարցը, ոչ մի պայմանագիր, ոչ մի նոր պարտավորություն»,-նշել է Թալակվաձեն:
Խորհրդարանային մեծամասնության լիդեր, Արչիլ Թալակվաձեն խորհուրդ է տվել «Ազգային շարժում» կուսակցության անդամներին, խմբակցության նիստին արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի փոխարեն, կանչել Գրիգոլ Վաշաձեին: Նա հիշեցրել է Գրիգոլ Վաշաձեի Ռուսաստանի իշխանություններին հղած նամակը և նշել, որ եթե որևէ մեկը ճանաչել է իր պարտությունը, ապա դա Գրիգոլ Վաշաձեն է:
«Ազգային շարժում» կուսակցության լիդերներից մեկը, Գրիգոլ Վաշաձեն այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ տարածված լրատվությամբ, Ժնևում այս ամսվա ավարտին նախատեսված բանակցությունների փուլում Վրաստանը, այսպես կոչված Աբխազիայի և Հարավային Օսեթիայի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Միացյալ Նահանգների և Ժնևի բանակցությունների համանախագահները կընդունեն հռչակագիր, որի համաձայն Ժնևի բանակցությունների մասնակից բոլոր կողմերը կհրաժարվեն միմյանց հետ հարաբերությունում ուժ կիրառելուց
Հեղինակ -
Edgar Barsegyan