Եթե «օրենքով գողը» մուտք գործի Վրաստան, ցանկացած դեպքում կձերբակալվի
Եթե այսպես կոչված օրենքով գողը մուտք գործի Վրաստան, ցանկացած դեպքում կձերբակալվի,- այս մասին Առաջին ալիքին հայտնել է ներքին գործերի նախարարի տեղակալ Նաթիա Մեզվրիշվիլին: Նա հավելյալ մեկնաբանել է Առաջին ալիքին երեկ տրված հարցազրույցը:
«Եթե այպես կոչված օրենքով գողը մուտք գործի Վրաստան, նրանց ցանկացած դեպքում կկալանավորեն, սակայն եթե մենք խոսում ենք մեղադրական վճռի չափանիշի մասին, դրան պետք են ավելի շատ ապացույցներ և մեղադրական դատավճռի համար միայն խոստովանական ցուցմունքը բավական չէ: Բայց բոլորին կձերբակալենք»,- հայտարարել է Նաթիա Մեզվրիշվիլին: