Եթե ոչ Սաակաշվիլու և «Ազգային շարժման» արկածախնդիր, հանցավոր և դավաճան գործողությունները, Ռուսաստանին չէր տրվի իր ագրեսիվ սցենարն իրագործելու հնարավորություն. Իրակլի Կոբախիձե
Եթե ոչ Սաակաշվիլու և «Ազգային շարժման» արկածախնդիր, հանցավոր և դավաճան գործողությունները, Ռուսաստանին չէր տրվի իր ագրեսիվ սցենարն իրագործելու հնարավորություն. Իրակլի Կոբախիձե

որԺամանակին, երբ որոշում էինք կայացնում թեկնածության աջակցության մասին, տիկին Սալոմե Զուրաբիշվիլու հետ հաղորդակցվել ենք բոլոր հարցերով, այդ թվում Օգոստոսի պատերազմի շուրջ,- այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ Առաջին ալիքի «Մոամբ – Օրվա թեմա» հաղորդման ժամանակ:

«Մենք ճշտեցինք նրա դիրքորոշումը, քանի որ իհարկե, սա չափանիշներից մեկն էր և նրա թեկնածությանն աջակցելու մասին որոշումը կայացրել ենք այն բանից հետո, երբ համոզվեցինք, որ այս թեմայով մեր դիրքորոշումները համընկնում են»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:

Այս հայտարարությամբ է Վրաստանի խորհրդարանի նախագահը պատասխանել հաղորդավարի հարցին, հաղորդակցվել էր արդյոք կառավարող թիմը Սալոմե Զուրաբիշվիլու հետ Օգոստոսի պատերազմի թեմայով:

Նրա խոսքով, Սալոմե Զուրաբիշվիլին կլինի արժանի նախագահ և թե երկրի ներսում, թե դրսում, երկրի շահերը կպաշտպանի հավուր պատշաճի:

«Մենք ճիշտ որոշում ենք կայացրել, որ նախագահական ընտրություններում չենք առաջադրել մեր թեկնածուին և աջակցել են տիկին Սալոմե Զուրաբիշվիլու թեկնածությանը»,- հայտարարել է Կոբախիձեն:

Դրա հետ մեկտեղ, Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ, եթե ոչ այն արկածախնդիր, հանցավոր, թե դավաճան գործողությունները, որոնք իրագործել են անձամբ Սաակաշվիլին և «Ազգային շարժումը» ժողովրդի առջև, Ռուսաստանին իրոք չէր տրվի իր ագրեսիվ սցենարն իրագործելու հնարավորություն: