Եթե նկատվում են քրեական հանցանքի կատարման նշաններ, տարբեր նախագծեր և անձեռնմխելիությունը չի օգնելու ոչ մեկին. Թամար Չուգոշվիլի
Բարձր չափանիշով, առանց որևէ կասկածի եթե նկատվում են քրեական հանցանքի կատարման նշաններ և դա հաստատում է դատարանը, այդ դեպքում տարբեր նախագծեր և անձեռնմխելիությունը չի օգնելու ոչ մեկին,-այս մասին Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ, Թամար Չուգոշվիլին հայտարարել է «Թի Բի Սի բանկի» հիմնադիրներ, Բադրի Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի հարցը մեկնաբանելու ժամանակ:
Ինչպես նշել է պատգամավորը, Անակլիայի նավահանգիստը որևէ ընկերության, կոնսորցիումի կամ անհատի նախագիծը չէ, սա պետության շատ կարևոր ռազմավարական նախագիծն է:
«Անակլիայի նավահանգիստը պետական պատվեր է, դրա նպատակն է մեծացնել երկրի տարանցիկության ծավալները և համապատասխանաբար տրանզիտի հնարավորությունները, որը շատ կարևոր է մեր տնտեսության համար: Անակլիայի հարցը բարձրացնել այն տեսանկյունով, որ դա պատկանում է որևէ ընկերությանը, կամ անհատին սխալ է: Սա պետական նախագիծ է ևպետությունը արել է հնարավորինս ընկերություններին օգնելու համար: Անակլիան ոչ մեկի սեփականությունը չէ: Ինչ վերաբերում է կոնկրետ քրեական գործին, որը հետաքննում է դատախազությունը և այս պահին անցել է դատական համակարգ, դժվար կլինի մեկնաբանել, քանզի ես ոչ դատախազության և ոչ էլ դատական համակարգի ներկայացուցիչ եմ: Բարձր չափանիշով, առանց որևէ կասկածի եթե նկատվում են քրեական հանցանքի կատարման նշաններ և դա հաստատում է դատարանը, այդ դեպքում տարբեր նախագծեր և անձեռնմխելիությունը չի օգնելու ոչ մեկին»,-հայտարարել է Թամար Չուգոշվիլին: