Եթե մինչև ութը պատասխան չենք ստանա, կորոնան կլինի մեր ոտքերին, կդուրսգանք սահմանադրական տարածությունից, կհայտարարենք անհնազանդություն. «Ազգային շարժման» ներկայացուցիչ Ջելալ Քիքավա
Բաթումիում հանրահավաքի մասնակիցները թատրոնի մոտից տեղափոխվել են Աջարիայի կառավարության տան մոտ: «Գնա, գնա», «Միշա, Միշա», – վանկարկում են ցուցարարները:
Տեղում կենտրոնացված են իրավապահները:
Ցույցին «Ազգային շարժման» ներկայացուցիչ Ջելալ Քիքավան հայտարարել է, որ հայտարարվում է համընդհանուր անհնազանդություն:
«Մենք սպասում ենք ժամը ութին: Եթե մինչ ութը մենք պատասխան չունենանք, ապա անցնում ենք անհնազանդության վրա, չենք ենթարկվի այս իշխանությանը: Մենք դուրս ենք գալիս սահմանադրական տարածությունից և հայտարարում անհնազանդություն: Մեր ոտքերին կլինի կորոնան: Կեցցե Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Մենք սպասում ենք ժամը ութին, մենք սկսում ենք գործել, շարժվում ենք ուղղիղ»,- հայտարարել է Ջելալ Քիքավան: