Եթե մինչև մարտի մեկը ընտրական փոփոխությունները չնախաձեռնվեն խորհրդարանում, ինչպես մտանք, այնպես էլ դուրս կգանք. Ալեկո Էլիսաշվիլի

18:20, 29.01.2021

«Մոքալաքեեբի» կուսակցության առաջնորդ, Ալեկո Էլիսաշվիլիի հայտարարությամբ, «Վրացական երազանքի» հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ընտրական փոփոխությունները խորհրդարանում պետք է նախաձեռնվեն մինչև մարտի 1-ը, իսկ օրենսդրությունում այն պետք է պատկերվի մինչև մայիսի 1-ը: Էլիասաշվիլիի խոսքով, հակառակ դեպքում ինչպես մտել են խորհրդարան, այնպես էլ դուրս կգան:

«Ամենակարևորը, դուք հավանաբար ինձ հարցնում եք, թե ինչպես եմ վստահում «Վրացական երազանքին», ի՞նչ երաշխիք ունենք, որ նրանք մեզ չեն խաբելու: Այս փաստաթղթում գրված է, որ այն, ինչի շուրջ մենք պայմանավորվել ենք, ինչ ստորագրել ենք, այդ հարցերի օրենսդրական նախաձեռնությունը պետք է տեղի ունենա խորհրդարանում մինչև մարտի 1-ը, իսկ այդ հարցերի քննարկումը պետք է ավարտվի մինչև մայիսի 1-ը: Եթե մինչ մարտի 1-ը նախաձեռնություն չլինի, այնպես ինչպես մտանք խորհրդարան, այնպես էլ մեկ ամսվա ընթացքում կլքենք այն», – հայտարարել է Էլիսաշվիլին:

Նմանատիպ