Եթե Իտալիայի բյուջեի կապակցությամբ համաձայնություն ձեռք չի բերվի, հնարավոր է Հռոմին սահմանվեն պատժամիջոցներ. Եվրահանձնակատար
Եթե Իտալիայի 2019 թվականի բյուջեի կապակցությամբ համաձայնությունը չի ձեռք բերվի, Բրյուսելը հնարավոր է Հռոմին սահմանի պատժամիջոցներ,-այս մասին Եվրահանձնակատար Պյեր Մոսկովիցին հենվելով, լրատվություն է տարածում Reuters գործակալությունը:
Բրյուսելում գտնում են, որ Իտալիայի բյուջեի օրինագիծը խախտում է Եվրամիության ֆիսկալ օրենքները և դա պետք է փոխվի մինչև նոյեմբերի 13-ը:
«Ցանկանում եմ բանակցել, սակայն վերջնական փուլում հնարավոր է սահմանվեն պատժամիջոցներ, եթե չենք հասնի համաձայնության: Նոյեմբերի 13-ի համար Իտալիայի կառավարությունից սպասում ենք պատասխանի: Ես աճին հենվող քաղաքականության կողմնակիցն եմ: Պետական պարտքի աճին կողմնորոշված քաղաքականությունը, աճին կողմնորոշված քաղաքականություն չէ»,-նշել է Մոսկովիցին:
Իր հերթին Իտալիայի ֆինանսների նախարար Ջովանի Տրիան հայտարարում է, որ բյուջեն չի փոխվելու:
Հեղինակ -
Edgar Barsegyan