Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսելում հանդիպել է Եվրախորհրդարանի նախագահի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Բրյուսելում հանդիպել է Եվրախորհրդարանի նախագահ Դեյվիդ Սասոլի հետ:
Կողմերը քննարկել են Եվրախորհրդարանի կարևոր դերը, Վրաստանի եվրաինտեգրման և ժողովրդավարական զարգացման գործընթացում, ինչպես նաև իրավիճակը բռնազավթված տարածաշրջաններում:
Հանդիպմանը նշվել է, որ Վրաստանը տարածաշրջանում Եվրամիության հիմնական գործընկերն է: Վարչապետի խոսքով, երկիրը բարձր է գնահատում Եվրախորհրդարանի և Եվրամիության ինստիտուտների վճռական ներգրավվածությունը Ասոցացման համաձայնագրի իրագործման գործում:
Կողմերը քննարկել են Վրաստանում ընթացիկ քաղաքական գործընթացները: Վարչապետը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել Եվրամիությանը, երկրում ընթացող գործընթացները կառուցողական կարգով կառավարելու և ապաէսկալացիային ուղղված ջանքերի համար:
Հանդիպմանը կարևորվել է այն փաստը, որ ԵԱՀԿ / ՕԴԻՐ-ի դիտորդական առաքելության վերջնական զեկույցը, Վրաստանում խորհրդարանական ընտրությունները գնահատել է մրցակցային և նշել, որ ընդհանուր առմամբ հիմնարար ազատությունները պաշտպանված են:
Զրույցը հիմնականում վերաբերել է եվրոպական ինտեգրման ճանապարհին Վրաստանի կողմից գրանցված առաջընթացին: Վարչապետը նշել է, որ երկրի եվրաինտեգրումը վրաց ժողովրդի անսասան կամքն է, և 2024 թվականին նախատեսվում է կատարել պաշտոնական հայտ, Եվրոպական միությանը լիիրավ անդամակցելու համար:
Ուշադրություն է դարձվել առաջիկա Արևելյան գործընկերության գագաթնաժողովի վրա: Քննարկվել են այս ձևաչափի շրջանակներում համագործակցության խորացման ուղիները և հեռանկարները, որոնք պետք է ուղղված լինեն գործնական արդյունքների ձեռքբերմանը և Եվրամիության և գործընկեր երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ծանր իրավիճակը Վրաստանի բռնազավթված տարածքներում, ինչպես մարդասիրական, այնպես էլ անվտանգության տեսանկյունից:
Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպման ժամանակ, Դավիթ Սասոլը վերահաստատեց Եվրախորհրդարանի ուժեղ աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև երկրի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրմանը և ժողովրդավարական զարգացմանը:
Եվրախորհրդարանի նախագահի հետ հանդիպումից առաջ, Վրաստանի կառավարության ղեկավարը հիշարժան գրառում է կատարել Եվրախորհրդարանի հյուրերի գրքում: