Եթե իշխանությունը ցուցաբերի քաղաքական հստակ կամք, կարծում ենք, Դավիթ Սարալիձեի և Լևան Դադունաշվիլու գործի արդյունավետ հետաքննությունը հնարավոր է դառնա այս գործընթացի կարևորագույն փուլերից մեկը. Պատրիարքարան
Վրաստանի պատրիարքարանը Խորավայի փողոցում անչափահասների սպանության գործի կապակցությամբ զարգացած իրադարձությունների հարցով տարածել է հայտարարություն:
Ինչպես նշված է հայտարարությունում, այն, որ ներքին գործերի նախարարությունում արագացված ձևով սկսում է հետաքննություն, որ կստեղծվի խորհրդարանական հատուկ հանձնաժողով և կհրավիրեն արտասահմանցի փորձագետների, առաջ դրված քայլ է: Դրա հետ մեկտեղ, հայտարարության համաձայն, բոլորի համար անհրաժեշտ է հետաքննությանը տալ ճիշտ ցուցմունքներ:
Ինչպես նաև, պտարիարքարանը խաղաղության կոչ է անում և նշում, որ իշխանությունը պարտադիր պետք է հաշվի առնի այն իրականությունը, որ ժողովուրդն ունի ավելի շատ աջակցության կարիք, ինչպես սոցիալակն խնդիրների լուծման հարցում, այնպես էլ, արդար և արդյունավետ արդարադատության կատարման տեսանկյունից:
«Եթե իշխանությունը ցուցաբերի քաղաքական հստակ կամք, կարծում ենք, Դավիթ Սարալիձեի և Լևան Դադունաշվիլու գործի արդյունավետ հետաքննությունը հնարավոր է դառնա այս գործընթացի կարևորագույն փուլերից մեկը»,- ասվում է հայտարարությունում: