Եթե Իրանը որոշի, ապա կարող է մոտ երկու օրում ունենալ 20 տոկոսով հարստացված ուրան. Իրանի ատոմային էներգիայի կազմակերպություն
Եթե Իրանը որոշի, ապա կարող է մոտ երկու օրում ունենալ 20 տոկոսով հարստացված ուրան. Իրանի ատոմային էներգիայի կազմակերպություն

Իրանը երկու օրվա ընթացքում կարող է վերսկսել մինչև 20 տոկոս հարստացված ուրանի արտադրությունը: Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության մամուլի խոսնակը:

«Եթե Իրանը որոշի, ապա կարող է մոտ երկու օրում ունենալ 20 տոկոսով հարստացված վառելիք», – հայտարարել է Բեհրուզ Քամալվանդին:

Զուգահեռաբար, Իրանի արտաքին գործերի նախարար, Մոհամմադ Ջավադ Զարիֆն ասել է, որ սեպտեմբերի 6-ին Թեհրանը կսկսի իրականացնել միջուկային համաձայնագրով պարտավորությունների կրճատման երրորդ փուլը:

Հուլիսի 8-ին Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունում ասել են, որ Թեհրանը հատել է միջուկային համաձայնագրով սահմանված ուրանի հարստացման 3,67 տոկոսանոց պատնեշը: