Եթե իմփիչմենթ հայտարարենք բոլոր քաղաքական գործիչներին, ովքեր կրքոտ դիմում են աջակիցներին, ապա այս դահլիճը կդատարկվի. Հանրապետական Կոնգրեսական Թոմ Մաքլինթոք

09:18, 14.01.2021

Եթե իմփիչմենթ հայտարարենք բոլոր քաղաքական գործիչներին, ովքեր կրքոտ դիմում են աջակիցներին, ապա այս դահլիճը կդատարկվի,- այս մասին Ներկայացուցիչների պալատի նիստում հայտարարել է Հանրապետական ​​կոնգրեսական, Թոմ Մաքլինթոքը:

Նիստում Դեմոկրատների պահանջով քվեարկության է դրվելու Դոնալդ Թրամփի իմփիչմենթի բանաձևը:

«Դոնալդ Թրամփը հունվարի 6-ին արտասանեց հետևյալ խոսքերը և մեջբերում եմ. «Գիտեմ, որ այստեղ հավաքվածները շուտով շարժվելու են դեպի Կապիտոլիում, որպեսզի իրենց ձայն հասցնեն օրենսդիրներին»: Միթե դա իմպիչմենթի ենթակա է, «Դա կոչվում է խոսքի ազատություն», – հայտարարել է Հանրապետական ​​կոնգրեսականը:

Նրա խոսքով, ազատ խոսքը սահմանափակելու փոխարեն անհրաժեշտ է, որ Կապիտոլիումի վրա հարձակմանը մասնակցած ցուցարարները պատասխանատվության ենթարկվեն:

«Եթե մենք իմպիչմենթի ենթարկենք բոլոր այն քաղաքական գործիչներին, ովքեր կրքոտ խոսքերով դիմում են իրենց կողմնակիցներին, ապա մեր դահլիճը կդատարկվի: Դա հենց այն է, ինչ նախագահն արեց հունվարի 6-ին, և ոչ ավելին: Նա հավաքույթին ասաց, որ բողոքի ակցիան պետք է լինի խաղաղ և հայրենասիրական: Շատերն արեցին հենց դա: Սակայն, յուրաքանչյուր շարժում ունի մեկ խելագար»,- հայտարարել է կոնգրեսականը:

Նրա խոսքով, Դեմոկրատները մեծամասնություն են ստացել Սենատում և Ներկայացուցիչների պալատում: Նաև ընտրված նախագահը Դեմոկրատ է: Ըստ Հանրապետական ​​քաղաքական գործչի ՝ «ժողովրդավարական հանրապետությունում հաղթողը պետք է լինի առատաձեռն, իսկ վրեժխնդրությունը տեղի է ունենում միայն բանանի հանրապետություններում»:

«Այս ֆոնին երկիրը բուժելու Բայդենի խոստումը ծաղրանք է»,- հայտարարել է Մաքլինթոքը:

Նմանատիպ