Եթե երկրորդ փուլ լինի, անպայման, 100 տոկոսով կհաղթի Սալոմե Զուրաբիշվիլին. Բիձինա Իվանիշվիլի
«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին համարում է, որ նախագահական ընտրություններում երկրորդ փուլի հավանակությունը շատ ցածր է:
Այս մասին Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է Մթածմինդայի ընտրատարածքի 4-րդ ընտրատեղամասում, որտեղ նա արդեն կատարել է իր ընտրությունը:
Հարցին, սպասվում է, թե ոչ ընտրությունների երկրորդ փուլ, Բիձինա Իվանիշվիլին պատասխանել է, որ երկրորդ փուլի հավանակությունը շատ ցածր է, սակայն գոյություն ունի:
«Երկրորդ փուլի հավանակությունը շատ ցածր է, սակայն կա: Եթե երկրորդ փուլ լինի, երկրորդ փուլում որևէ հարցականներ չկան, Սալոմե Զուրաբիշվիլին կհաղթի 100 տոկոսով»,- հայտարարել է Իվրանիշվիլին:
Վրաստանում ընթանում են նախագահական ընտրություններ: Վրաստանի քաղաքացիները հինգերորդ նախագահին ընտրելու են ուղիղ քվեարկությամբ, վեց տարի ժամկետով: