Եթե դրականության ցուցանիշը պահպանվի չորս տոկոսից ցածր, ապա կարող են խոսել համարձակ որոշումների մասին. Թամար Գաբունիա
Եթե դրականության ցուցանիշը պահպանվի չորս տոկոսից ցածր, ապա կարող են խոսել համարձակ որոշումների մասին, – այս մասին հայտարարել է առողջապահության փոխնախարար, Թամար Գաբունիան:
«Երբ մենք կանցնենք աստիճանական բացման փուլերը և տեսնենք, որ դրականության ցուցանիշը կպահպանվի չորս տոկոսոց ցածր, այդ դեպքում արդեն կարելի է խոսել ավելի համարձակ որոշումների մասին և դա կլինի ռեստորանների, փակ տարածքների և այլ բիզնեսների բացում:
Տեսչական ծառայությունը կշարունակի էլ ավելի ակտիվ հսկողություն իրականացնել, որպեսզի պաշտպանված լինեն բոլոր կանոնները:
«Կարևոր է անձնական պաշտպանիչ միջոցներ կիրառել հասարակական տրանսպորտում երթևեկելիս, խստացվելու է նաև շնչադիմակ կրելու կարգը», – հայտարարել է Թամար Գաբունիան: