Եթե 2020 թվականի համար ՄԱԿ-ը կվերացնի Իրանի հանդեպ զենքի վրա հաստատված էմբարգոն, ապա սպասվում են նոր անկարգություններ. Մայք Պոմպեո
Եթե 2020 թվականի համար ՄԱԿ-ը կվերացնի Իրանի հանդեպ զենքի վրա հաստատված էմբարգոն, ապա սպասվում են նոր անկարգություններ. Մայք Պոմպեո

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությամբ, այն դեպքում եթե ՄԱԿ-ը 2020 թվականի համար կվերացնի Իրանի հանդեպ զենքի վրա հաստատված էմբարգոն, ապա սպասվում են նոր անկարգություններ:

Այս մասին ԱՄՆ-ի պետքարտուղարը խոսել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին: Հանդիպումը վերաբերում էր մերձավոր արևելքին և անվտանգության հարցերում առկա մարտահրավերներին:

Անվտանգության խորհրդի նիստին Մայք Պոմպեոն կոչ է արել միջազգային հանրությանը կարգավորել  այդ հարցը: Ըստ ԱՄՆ-ի առաջին դիվանագետի ՝ տարածաշրջանում համագործակցության շնորհիվ նախկին հիմնախնդիրները պետք է լուծվեն նոր ճանապարհներով: Պետքարտուղարի նշված մարտահրավերներն էին նաև Սիրիայում և Լիբիայում առկա հակամարտությունները:

Իր հերթին ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչն ասել է, որ  Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը խանգառում է տարածաշրջանում կայունության պահպանմանը:

Թեհրանի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը որոշում կայացրեց դուրս գալ Իրանի միջուկային գործարքից: Դրանից հետո Միացյալ Նահանգները նորացրեցին պատժամիջոցները Իրանի դեմ: