Ես խստորեն դատապարտում եմ Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, ՆԱՏՕ-ի դաշնակիցները կանցկացնեն հանդիպում. Ենս Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը դատապարտում է Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա:
«Ես խստորեն դատապարտում եմ Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, որը սպառնում է անթիվ խաղաղ բնակիչների կյանքին։ Սա միջազգային իրավունքի լուրջ խախտում է և լուրջ վտանգ եվրատլանտյան անվտանգությանը։
ՆԱՏՕ-ի դաշնակիցները հանդիպում կանցկացնեն ռուսական ագրեսիայի վերսկսման շուրջ»,- գրել է Ստոլտենբերգը Twitter-ում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում ռազմական գործողություն սկսելու մասին։
Լրատվամիջոցները հայտնում են, որ Ուկրաինայի բազմաթիվ քաղաքներում և բնակավայրերում պայթյունների ձայներ են լսվում և իրականացվում են հրթիռային հարվածներ: