Ես սիրում եմ Վրաստանը. Վլադիմիր Զելենսկի

Ես սիրում եմ Վրաստանը,-այս հայտարարությունը արել է ՈՒկրաինայի նախագահի թեկնածու, Վլադիմիր Զելենսկին ընտրատեղամաս այցելելու ժամանակ, երբ զրուցել է առաջին ալիքի լրագրողի հետ:

Զելենսկին արդեն արել է իր ընտրությունը:

«Ես սիրում եմ Վրաստանը: Ինձ դուր է գալիս ուկրաինական, վրացական և իտալական խոհանոցը: Վտանգավոր է Վրաստան այցելությունը, քանզի մի քանի օրում ես ծանրանում եմ 4 կիլոգրամով: Շատ եմ սիրում Թբիլիսին և Մցխեթան: Եթե չեմ սխալվում Վրաստանի նախկին մայրաքաղաքն է»,-հայտարարել է Զելենսկին:

Այսօր, 35 միլիոն ընտրողը հինգ տարի ժամկետով ընտրելու է երկրի առաջնորդին: Այս պաշտոնի համար հավակնում է 39 թեկնածու: Դրանցից առանցնանում են՝  շոումեն Վլադիմիր Զելենսկին, ՈՒկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն և գործող նախագահ Պետրո Պորոշենկոն:

Երկրի մասշտաբով բացված է 29 հազարից ավելի ընտրատեղամաս: Քվեարկությունը սկսվել է առավոտյան 8-ին և ավարտվելու է երեկոյան ժամը 20:00-ին: Հենց այդ ժամանակ հայտնի կլինեն էգզիթփոլների արդյունքները:

Այն դեպքում, եթե ոչ մի թեկնածու չի ստանա 50 տոկոսից ավել ձայն ապա նշանակվելու է երկրորդ փուլը: Եթե դա լինի այդպես ապա երկրորդ փուլը տեղի է ունենալու ապրիլի 21-ին: Հատկանշական է, որ փորձագետների մեծամասնությունը կանխատեսում է, որ ընտրությունները առաջին փուլում չեն ավարտվելու:

Ընտրությունները լուսաբանելու նպատակով ՈՒկրաինայում է գտնվում Վրաստանի առաջին ալիքի նկարահանող խումբը: