Ես որոշում կայացրեցի վերջապես դուրս գալ քաղաքականությունից և ամբողջովին հեռանալ կառավարման ղեկից, գտնում եմ, որ առաքելությունը կատարել եմ. Բիձինա Իվանիշվիլի
Ես որոշում կայացրեցի վերջապես դուրս գալ քաղաքականությունից և ամբողջովին հեռանալ կառավարման ղեկից: Ես լքում եմ ինչպես կուսակցության նախագահի պաշտոնը, այնպես էլ սեփական կուսակցությունը և վերադառնում եմ իմ մինչ 2011 թվականի անձնական ապրելակերպին,- այս մասին «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստանի» նախագահ, Բիձինա Իվանիշվիլիի բաց նամակում:
Ինչպես նշում է Բիձինա Իվանիշվիլին, իշխող թիմը այսօր գոյություն ունեցող քաղաքական դերակատարների միջև այլընտրանքային է:
«Իշխող թիմն այսօր իսկապես լավագույնն ու անփոփոխն է բոլոր քաղաքական դերակատարների շրջանում: Վստահ եմ, որ այս մարդկանցից կազմված խումբը կարող է արժանապատվորեն փոխարինել իմ քրտնաջան աշխատանքը, հեղինակությունը և հմտությունները»,- գրված է նամակում:
Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությամբ, եթե օբյեկտիվորեն վերլուծենք «Վրացական երազանքի» ընտրական հաջողությունը, ապա առանց չափազանցության կարող ենք ասել, որ դա սպասելի է և տրամաբանական:
«Այսպիսով, գտնում եմ, որ կատարել եմ իմ առաքելությունը: Ես որոշում կայացրեցի վերջապես դուրս գալ քաղաքականությունից և ամբողջովին հեռանալ կառավարման ղեկից: Ես լքում եմ ինչպես կուսակցության նախագահի պաշտոնը, այնպես էլ սեփական կուսակցությունը և վերադառնում եմ իմ մինչ 2011 թվականի անձնական ապրելակերպին
Ընդամենը մի քանի շաբաթում ես կդառնամ 65 տարեկան, և դա իմ որոշման կայացման մեջ կարևոր գործոններից մեկն է: Երիտասարդներին առաջ տանելով, ոչ միայն չի թուլանա, այլ, կարծում եմ, կամրապնդի, կդարձնի իշխող կուսակցությունն ավելի կենսունակ և մոտիվացված, կխրախուսի մեր համակիրներին և ավելի էներգետիկ կդարձնի կառավարությունը:
Ես հեռանում եմ քաղաքականությունից հպարտ, հաղթական և երախտապարտ ժողովրդից: Մարդիկ կարողացան տեսնել իմ կողմից գործադրված ջանքերը միայն երկրի և պետության շահերից ելնելով: Վստահ եմ, որ վրաց ժողովուրդը նույնպես կգնահատի իմ ներկայիս քայլը, որը թելադրված է նույն շահերով, որոնց համար ես մտա քաղաքականություն»,- ասված է Բիձինա Իվանիշվիլիի նամակում: