Ես կվերականգնեմ իմ ՈՒկրաինայի քաղաքացիությունը. Միխեիլ Սաակաշվիլի
Ես կվերականգնեմ իմ ՈՒկրաինայի քաղաքացիությունը. Միխեիլ Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին փորձելու է վերականգնել ՈՒկրաինայի քաղաքացիությունը: Այս մասին նա հայտարարել է Վարշավայում մամլո ասուլիսի ժամանակ:

«Դուք մեծ սխալ թույլ տվեցիք երբ անօրեն զրկեցիք ինձ քաղաքացիությունից: Սա դեմ է բոլոր միջազգային նորմերին, սակայն ես համոզված եմ, որ ինձ կհաջողվի վերականգնել իմ քաղաքացիությունը»,-ասել է Սաակաշվիլին:

«Նոր ուժերի շարժում» կուսակցության լիդերի խոսքերով, նա ՈՒկրաինայում գտնվում էր օրինական, ինչպես նաև նշել է, որ ՈՒկրաինայի համար պայքարելու է Եվրոպայից: