Ես կփոխարինեի հացադուլ հայտարարած Միխեիլ Սաակաշվիլիին. Գիգի Ուգուլավա
Ես հացադուլ անող Միխեիլ Սաակաշվիլիին կփոխարինեյի, ոչ մի վայրկյան չեմ մտածի,- այս մասին «Պալիտրանիուսի» «360 աստիճան» հաղորդման ժամանակ ասել է Գիգի Ուգուլավան։
Ուգուլավայի խոսքով՝ ինքը վստահ է, որ Միխեիլ Սաակաշվիլին չի դադարեցնի հացադուլը։
«Ես հացադուլ անող Սաակաշվիլիին կփոխարինեյի, ոչ մի վայրկյան չեմ մտածի. Միշային բավական լավ եմ ճանաչում, նա չի դադարի հացադուլը: Քանի դեռ նա խելք ունի և քանի դեռ հոգեպես պատասխանատու է իր արարքների համար, նա չի դադարեցնի հացադուլը»,- ասել է Ուգուլավան։
Գիգի Ուգուլավան չի բացառում, որ քաղաքական գործիչները հացադուլ կհայտարարեն Միխեիլ Սաակաշվիլիին իրենց աջակցությունը հայտնելու համար։
«Հացադուլի մեկնարկը չի բացառվում, որովհետև այն պետք է լինի շարունակություն։ Միխեիլ Սահակաշվիլին ինչ-որ պահի պետք է դադարեցնի հացադուլը, քանի որ նրանք մարդասպաններ են, այլ քաղաքական առաջնորդներ կարող են շարունակել, և դա կլինի մշտական էստաֆետ»,- ասել է Ուգուլավան։