Գիգի Ուգուլավա. Պետական դեպարտամենտի հայտարարությունը շատ տեղին էր և անհրաժեշտ
Գիգի Ուգուլավա. Պետական դեպարտամենտի հայտարարությունը շատ տեղին էր և անհրաժեշտ

Կարծում եմ, որ դա շատ ժամանակին և անհրաժեշտ հայտարարություն էր: Էնթոնի Բլինկենը հստակ ասում է, թե ինչպես է աշխատում ժողովրդավարությունը: Երբ ճգնաժամ է, ճգնաժամը մեղմելու հնարավորությունն արտահերթ ընտրություններն են, – պետդեպարտամենտի հայտարարությունը մեկնաբանելիս ասաց «Եվրոպական Վրաստանի» նախկին անդամ Գիգի Ուգուլավան:

«Ամերիկայի ձայնի» վրացական բյուրոյի հետ զրույցում պետդեպարտամենտի ներկայացուցիչը նշեց, որ Վրաստանում քաղաքական իրավիճակը հիասթափեցնող է, քանի որ կողմերը վրաց ժողովրդի շահերը վեր չեն դասում իրենց սեփական շահերից: Հայտարարության մեջ ասվում է. «Միացյալ Նահանգները սերտորեն համագործակցում է Եվրամիության հետ՝ իշխող կուսակցությանը և ընդդիմությանը հորդորելու լուծել կոնֆլիկտը:

Ըստ Ուգուլավայի, երբ ճգնաժամ է, իշխող կուսակցությունը և իշխանությունը հատուկ պատասխանատվություն են կրում:

«Իհարկե, մենք չենք խուսափում մեր պարտականություններից և, փառք Աստծո, երկու կողմերն էլ ներգրավված են մեր գործընկերների ուղերձում: Աստված չանի, Վրաստանում ստեղծվի իրավիճակ, որում մյուս կողմն այլեւս գոյություն չունի: Նույնը վերաբերում է Բելառուսի մյուս կողմին, քանի որ այն այլևս գոյություն չունի: Մեր գործընկերների ներգրավումը կարևոր է, բանակցություններն, անկասկած, մեծ նշանակություն ունեն: Մենք կարծում ենք, որ եթե երկու օր առաջ դատավորը ճիշտ որոշում կայացներ, իրավիճակը կկայունանար, եթե Նիկա Մելիան ազատ արձակվեր», – ասաց Ուգուլավան: