Ես հավատում եմ իմ ժողովրդի իմաստությանը, անկախ նրանց դավանանքից, հանդուրժողականությունը մեր արյան մեջ է, և ոչ ոք չի կարող դա փոխել. Կախա Կալաձե
Մենք դարեր շարունակ միասին ենք ապրել տարբեր դավանանքների և էթնոսների ներկայացուցիչների հետ և այս խաղաղ գոյակցությունը երբեք կասկածի տակ չի դրվի,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Ըստ նրա, ուրիշների կրոնական զգացմունքները վիրավորելը կլինի ոչ միայն անտեսել օրենքը, այլև վիրավորել նախնիներին:
«Մենք մի երկրի զավակներ ենք, որոնք «անթիվ գույներ ունեն» և Վրաստանի քաղաքացիների այս բազմազանությունը, կրոնական կամ էթնիկական տարբերությունը մեր երկրի ամենամեծ հարստությունն ու հպարտությունն է:
Մենք դարեր շարունակ ապրում ենք միասին և ստեղծում ենք մեր երկրի ապագան տարբեր կրոնների և էթնիկ խմբերի ներկայացուցիչների հետ միասին և այս խաղաղ գոյակցությունը երբեք կասկածի տակ չի դրվի:
Մենք չպետք է թույլ տանք, որ այս մեծ ավանդույթ կրող մի ազգ վիրավորի ուրիշների կրոնական զգացմունքները: Սա ոչ միայն անտեսում է օրենքն ու սահմանադրությունը, այլև վիրավորում է սեփական նախնիներին:
Ես հավատում եմ իմ ժողովրդի իմաստությանը, անկախ նրանց դավանանքից, հանդուրժողականությունը մեր արյան մեջ է, և ոչ ոք չի կարող դա փոխել», – գրել է Կալաձեն սոցցանցում: