Ես հանդես չեմ գալիս նեղ կուսակցական հետաքրքրություններից, ինձ համար կարևորը քաղաքի զարգացումն է. Կախա կալաձե

Թբիլիսիի հողի շահագործման գլխավոր պլանի ընդունման կապակցությամբ որոշումների պատասխանատվությունը իր վրա է վերցնում Թբիլիսիի քաղաքապետարանը,-այս մասին մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, գլխավոր պլանի քննարկման ժամանակ:

«Իհարկ է մենք վերցնում ենք այդ պատասխանատվությունը, մեզ համար երկարատև հեռանկարներում կարևոր է քաղաքի ճիշտ զարգացումը»,-հայտարարել է Կալաձեն:

Նրա խոսքերով, մայրաքաղաքի հողի շահագործման գլխավոր պլանի կապակցությամբ, քաղաքապետարանի կողմից ներկայացված դիտողությունները պետք է քննարկել:

«Երբ խոսում ենք որակի մասին, ինչու չպետք է ներկայացվեն այն խախտումները, որի մասին խոսում ենք: Բյուջեից ծախսվում է 2 մլն. 800 հազար լարի: Ինչ է նշանակում, թե չպետք է ներկայացնենք այս հարցերը, սա ինչ դիրքորոշում է: Մենք ունենք ճիշտ ընտրված ուղի և այդ ուղին մեր քաղաքի ճիշտ զարգացումն է»,-հայտարարել է Կալաձեն:

Կախա Կալաձեի պարզաբանմամբ, մայրաքաղաքի քաղաքապետարանի կողմից ընդունված որոշումները, ուղղված են քաղաքի ճիշտ զարգացմանը:

Մայրաքաղաքի հողի շահագործման գլխավոր պլանի քննարկումը տեղի է ունեցել Բիլթմոր հյուրանոցում: Փաստաթուղթը պատրաստվել է «Սիթի ինստիտուտ»-ի կողմից: