Ես գովացի վարչապետին ընդդիմադիր կուսակցությունների հետ երկխոսությանը ներգրավվելու համար և հույս հայտնեցի, որ այս երկխոսությունը կբերի իր արդյունքը. Մարկ Քլեյթոն
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան, Մարկ Քլեյթոնին:
Դիվանագետը շնորհավորել է Իրակլի Ղարիբաշվիլիին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել շարունակել սերտ համագործակցությունը:
Կառավարության աշխատակազմում կայացած հանդիպմանն ընդգծվել է Վրաստանի և Միացյալ Թագավորության սերտ համագործակցությունը, այդ թվում ՝ պաշտպանության և անվտանգության ոլորտներում:
Վարչապետը և դեսպանը քննարկել են առևտրի, տնտեսության և կրթության ոլորտներում երկու երկրների հաջող համագործակցության ընթացքը: Զրույցի ընթացքում անդրադարձել են նաև երկրում առկա քաղաքական իրավիճակին: Նշվեց, որ կարևոր է, աշխարհում և տարածաշրջանում առկա մարտահրավերների ֆոնի ներքո կողմերը ջանքեր գործադրեն, Վրաստանում շարունակվող քաղաքական գործընթացները կառուցողական, երկխոսության ռեժիմով անցկացնելու համար:
Դեսպանը մասնավորապես նշել և դրական է գնահատել վարչապետի ներգրավվածությունը երկխոսության գործընթացում: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և Վրաստանի բռնազավթված տարածքներում գոյություն ունեցող անվտանգության մարտահրավերները:
Դիվանագետը վերահաստատել է Միացյալ Թագավորության անսասան աջակցությունը՝ Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ:
«Ես շատ լավ հանդիպում եմ ունեցել Վրաստանի վարչապետի հետ: Մենք խոսեցինք Միացյալ Թագավորության և Վրաստանի հարաբերությունների խորության և ուժի մասին: Վրաստանի վարչապետը, Պաշտպանության նախարար աշխատելուց ի վեր, գիտի պաշտպանության և անվտանգության ոլորտում մեր հարաբերությունների ուժը, բայց նրա նոր դերում այսօրվա հանդիպումը մեզ թույլ տվեց խոսել հարաբերությունների խորության մասին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առևտուրը, կրթությունը, անգլերենի լեզվի ուսուցոպւմը և այլն: Իհարկե, մենք խոսեցինք ներկա քաղաքական իրավիճակի և բոլոր կողմերի պատրաստակամության կարևորության մասին: Ես խրախուսեցի Վարչապետին, երկխոսություն վարել ընդդիմադիր կուսակցությունների հետ և հույս հայտնեցի, որ այս երկխոսությունը կտա արդյունք», – հայտարարել է Մարկ Քլեյթոնը վարչապետի հետ հանդիպումից հետո: